Եթե քաղաքացին գնում է արտագնա աշխատանքի, ուրեմն կառավարությունը թերացել է. Արթուր Խաչատրյան
Օտարերկրացիներն այստեղ աշխատում են, բայց չեն հարկվում, սա կարող է խոշոր կոռուպցիոն սխեմա լինել, թրաֆիքինգի սխեմա լինել: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին և անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիներին Հայաստանում հարկելու օրենքի նախագծին:
«Պարոն Փաշինյան, այսօր այստեղ խոսեցիք քաղաքացիների հարկ վճարելու պարտականության մասին, բայց չխոսեցիք պետության պարտականության մասին՝ երաշխավորելու մարդու աշխատանքի իրավունքի իրացումը։ Եթե տասնյակ հազարներով մեր հայրենակիցներ մեկնում են արտագնա աշխատանքի նշանակում է՝ կառավարությունը թերացել է այդ պարտականության հարցում»,- ասաց նա:
Տեսանյութը՝ Yerevan.today-ի։