Ադրբեջանը չի ծրագրում հարձակվել Հայաստանի վրա. Ալիև
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի։
«Մենք նման ծրագրեր (Հայաստանի վրա հարձակվելու) չունենք: Սրանք պարոն Մակրոնի ակնարկներն են»,- ասել է Ալիևը՝ չորեքշաբթի Բաքվում ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակությանը։