ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը
Ազգային ժողովի պատգամավորները և Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հիշատակը։ Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ նման առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
94 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը:
Նիկոլայ Ռիժկովը 1988 թ․ դեկտեմբերի 7-ին նշանակվել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ՝ անձամբ լինելով աղետից տուժած վայրերում և հսկայական աշխատանք կատարելով բնակչությանն օգնելու ուղղությամբ։
2008 թ․ դեկտեմբերի 5-ին Նիկոլայ Ռիժկովն արժանացել էր «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։