«Ոչ բարեկամական պահվածք»․ Զախարովան՝ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին
«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Մոսկվան համարում է «ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք դա դիտարկում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցչի ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ։ Այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմայի համար»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններից հարցի առնչությամբ ոչ մի դիմում չեն ստացել։
Հիշեցնենք՝ փետրվարի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։