Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում․ ՔՊ-ն բոյկոտեց
Դավիթ Բալայանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում։
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 32-ը, որոնք կողմ են քվեարկել։
Սահմանադրության 166 հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։
ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ 65 կողմ ձայն։
Ընտրությանը մասնակցել են միայն ընդդիմադիր պատգամավորները, ՔՊ-ն բոյկոտեց։