Սոնը հրաժարվել է ստորագրել «Տոտենհեմի» ռետրո մարզաշապիկի վրա
«Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հին Մին Սոնը հրաժարվել է ստորագրել լոնդոնյան ակումբի ռետրո մարզաշապիկի վրա:
Երկրպագուն 31-ամյա ֆուտբոլիստին խնդրել է ստորագրել մարզաշապիկի վրա, սակայն Սոնը հրաժարվել է՝ բացատրելով, որ չի ցանկանում փչացնել մարզաշապիկի տեսքը:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայի ազգային հավաքականի առաջատարը 2015 թվականի օգոստոսից է խաղում անգլիական ակումբում: Ընթացիկ մրցաշրջանը Սոնը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Shantnews-ը։