Ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է: