Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. Ուղիղ
Ազգային ժողովում շարունակվում է փետրվարի 27-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը։
Ազգային ժողովը կքննարկի «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Հերթական նիստերի օրակարգում են նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցերը:
Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը: