Վահագն Խաչատուրյանը Բաղդադում այցելեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդարան
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահին դիմավորեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական Եպիսկոպոս Գուլգուլյանը, որի ուղեկցությամբ նախագահը շրջայց կատարեց և մոմ վառեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Այցի ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ, որը տեղադրված է առաջնորդարանի բակում։