Պրահայում տեղի կունենա ՆԱՏՕ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
ՆԱՏՕ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական նիստը տեղի կունենա մայիսի 30-31-ը Պրահայում: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։
Չեխիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպման մասնակիցները կզբաղվեն Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներով։
ԱԳՆ ղեկավարների նիստի ծրագիրը կհրապարակվի միջոցառման մեկնարկից մի քանի օր առաջ։