ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսում կայացած ընտրությունները
ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը Բելառուսի Հանրապետության ԿԸՀ-ի հրավերով փետրվարի 24-ից 26-ը այցելել են Բելառուսի Հանրապետություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ՀՀ ԿԸՀ անդամները դիտարկել են փետրվարի 25-ին կայացած Բելառուսի Հանրապետության խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԿԸՀ անդամները ընտրությունների ընթացքում այցելել են տարբեր տեղամասեր, ինչպես նաև մասնակցել Բելառուսի Հանրապետության գործընկեր կառույցի հրավիրած մամուլի ասուլիսներին։