Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է այն հնարավորությունը, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները կարող են ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա, ինչն ավելի վաղ չէր բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում են Reuters-ից։
Գերմանիայի օրենսդիրները նույնպես դեմ են արտահայտվել այդ գաղափարին։ Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման:
«Հերթական անգամ լավ բանավեճի շրջանակներում մենք քննարկել ենք, որ այն, ինչի շուրջ համաձայնության էինք եկել հենց սկզբից, կիրառելի է նաև ապագայի նկատմամբ, այն է՝ Ուկրաինայի տարածքում չեն լինի ցամաքային զորքեր և զինվորներ՝ ուղարկված Եվրոպայի պետությունների կամ ՆԱՏՕ-ի երկրների կողմից», - ասել է կանցլերը միջոցառումներից մեկի ժամանակ։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ եվրոպական երկրների ղեկավարներն այժմ պատրաստ են Եվրոպայից դուրս գտնվող երրորդ երկրներից զենք ձեռք բերել՝ Ուկրաինային ռազմական օգնությունն արագացնելու համար։