38-ամյա տղամարդը թմրանյութը թաքցրել էր տորթի մեջ և փորձել իրացնել «Վանաձոր» ՔԿՀ-ում․ կան ձերբակալվածներ
Փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կիրակոսյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է ««Դլոն» մնաց առանց տորթ» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 23-ին, սովետական բանակի օրվա առթիվ, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող «Դլո» մականունով Արթուրին պետք է թմրամիջոց ուղարկվի հրուշակեղենի տեսքով։
Անմիջապես մարզի ոստիկանապետ Ա․ Զաքարյանի գլխավորությամբ ոստիկանները գործի են անցնում ու պարզում որոշ հանգամանքներ։
Ըստ օպերատիվ տեղեկությունների Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա․-ն ձեռք է բերել թմրամիջոց և այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր «Դլո» մականունով Արթուրին։
Մանրամասն՝ սզբնաղբյուր կայքում։