Ամեն ինչ արել և անում ենք, որ պատերազմի վտանգ չլինի. ԱԺ նախագահ
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում Ադրբեջանի հետ պատերազմի հավանականության վերաբերյալ կանխատեսում անել՝ շեշտելով, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել ու անում է, որ նման վտանգ չլինի:
Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով պատերազմի վտանգի վերաբերյալ հարցին:
«Մեր կողմից ամեն ինչ արվել է և արվում է, որ նման վտանգ չլինի»,-ասաց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով Ալիևի հռետորաբանությանը՝ նա շեշտեց, որ բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային, պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ: