Ռուսաստանը մարտի 1-ից 6 ամսով արգելում է բենզինի արտահանումը որոշ երկրներ
ՌԴ Վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է բենզինի արտահանման արգելքը վեց ամսով՝ սկսած 2024 թվականի մարտի 1-ից: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով համապատասխան որոշմանը ծանոթ աղբյուրին։
Նաև, ըստ նրանց, որոշում է կայացվել բորսայում դիզելային վառելիքի վաճառքի նորմատիվը հասցնել 16%-ի։
Արտահանման ժամանակավոր արգելքը չի վերաբերվում ԵԱՏՄ երկրներին, Մոնղոլիային, Ուզբեկստանին, Աբխազիային և Հարավային Օսիային մատակարարումների համաձայնեցված ծավալների վրա։
Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը վարչապետին դիմել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու առաջարկով։ Փետրվարի 21-ի նամակում նա նշել է, որ շուտով ներքին շուկայում կսկսվի վառելիքի աճող պահանջարկի սեզոն, որը կապված է գարնանային դաշտային աշխատանքների, նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման, ինչպես նաև ամառային արձակուրդների հետ։
«Նավթամթերքի հապճեպ պահանջարկը հարթելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն կայունացնել նավթամթերքի ներքին շուկայում գները», - առաջարկել է Նովակը` դա հիմնավորելով վառելիքի շուկայում գների մոնիտորինգի տվյալներով: