Ադրբեջանը մանիպուլացնում է․ Խոջալուի ողբերգության օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է միջազգայի տրիբունալ
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն Ադրբեջանին մեղադրել է Խոջալուի ողբերգության շուրջ մանիպուլյացիաների մեջ և հետաքննություն պահանջել․
Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է սուտ ու մանիպուլյացիա տարածել Իվանյան-Ակնա (Խոջալու-Աղդամ) ողբերգության շուրջ, որպեսզի այն օգտագործի իր ներքին/արտաքին մանիպուլյացիաների համար: Այդ մասին իր տելեգրամ-ալիքում գրել է Բեգլարյանը։
«Երկու կողմերի բոլոր իրադարձությունների/պահանջների օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է ճշմարտության միջազգային հանձնաժողով կամ նույնիսկ տրիբունալ», - նշել է Արցախի պետնախարարը։