Գերագույն հոգևոր խորհրդի անդամները Վեհափառի առաջնորդությամբ այցելեցին Մայր Տաճար՝ ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ)
Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով նիստերին, ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև Մայր Տաճարի հիմնանորոգման և ամրակայման աշխատանքների ընթացքը։
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից։
Խորհրդի անդամները Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ այցելեցին Մայր Տաճար՝ տեղում ծանոթանալու այն աշխատանքներին, որոնք այդ պահին ընթանում են։