Լեհաստանում վնասվել է մոտ 160 տոննա ուկրաինական հացահատիկ
Լեհաստանում մոտ 160 տոննա ուկրաինական հացահատիկ է վնասվել, հայտնում է Ուկրաինայի ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը։ Կայարաններից մեկում կանգառի ժամանակ անհայտ անձինք այն դուրս են թափել վագոններից։
«Գնացքն ուղևորվել է Գդանսկի նավահանգիստ, որտեղից հացահատիկը պետք է տեղափոխվեր աշխարհի այլ երկրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը նշել է, որ դա Լեհաստանի երկաթուղային կայարաններում վանդալիզմի չորրորդ դեպքն է։
Ստեղծված լարվածության համար լեհական կողմը մեղադրել է ԵՄ-ին: «Եվրահանձնաժողովը պատասխանատու է Ուկրաինայից Լեհաստան և եվրոպական շուկա գյուղմթերքների անվերահսկելի հոսքի համար»,-ասել է Լեհաստանի գյուղատնտեսության նախարար Չեսլավ Սեկերսկին: Նա նաև կոչ է արել ԵՄ-ին՝ ամբողջ Եվրոպայում ֆերմերների բողոքի ցույցերի պայմաններում, Ուկրաինայի հետ համագործակցության նոր մոտեցում մշակել, մասնավորապես՝ վերադարձ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման քվոտաներին։