Մի թող. Արմինկան և Սարգիս Եղիազարյանը դուետ կներկայացնեն
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան ու Սարգիս Եղիազարյանը նոր դուետ կներկայացնեն։ Երգը կոչվում է «Մի թող»։
Ինստագրամում հրապարակված կարճ տեսանյութում երևում է, թե ինչպես է տեսազանգի ժամանակ Սարգիսը Արմինկային պատմում գործիքավորման մասին, նշում, որ ինքը շատ է հավանել այն։
«Շատ ուրախ եմ, վստահ եմ, որ այն շատ հաջողված դուետ է դառնալու»,- արձագանքում է երգչուհին։
Երգի պրեմիերան կկայանա փետրվարի 27-ին։
Посмотреть эту публикацию в Instagram