«Զանգեզուրի միջանցք»-ը կարևոր նախագիծ է, որը մեր երկիրը կապելու է թյուրքական աշխարհի հետ. թուրք նախարար
«Զանգեզուրի միջանցք»-ը կարևոր նախագիծ է, որը մեր երկիրը կապելու է թյուրքական աշխարհի հետ. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդլբաքըր Ուրալօղլուն։
Ընդգծելով, որ միջանցքը գիծ է, որով կարելի է ուղղակիորեն հասնել Բաքու՝ Ուրալօղլուն նշել է, որ ծրագրի շնորհիվ, որն իրականացվելու է Հայաստանի կամ Իրանի տարածքով, թյուրքական աշխարհում թողունակությունը զգալիորեն կավելանա։