Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու հարցով նշանակել արտահերթ դատական նիստ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, «Փաստինֆո»-ին ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը միջորդել է դատարան՝ նշանակել անհապաղ, արտահերթ դատական նիստ։
«Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով էլ՝ Գարիկ Գալեյանի սիրտը երեկ ստենտավորել են, այժմ վիճակը կայուն ծանր է։