Հունվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.7 տոկոս աճ
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին ամսվա մակրոտնտեսական տվյալները:
Հունվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.7 տոկոս աճ:
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 78.8 տոկոս, արտահանումն աճել է 107.9, իսկ ներմուծումը՝ 61.4 տոկոսով:
Ծառայությունների ծավալն աճել է 4.4, շինարարությունը՝ 9.5, առևտրի շրջանառությունը՝ 19.3, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 21 տոկոսով:
Անկում է գրանցել էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6.4 տոկոսով: Սպառողական գները նվազել են 0.9, իսկ արդյունաբերական արտադրանքի գները՝ 0.3 տոկոսով: