ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դեռևս հստակություն չկա. Պեսկով
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դեռևս հստակություն չկա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ ռուսական կողմը կապի մեջ է մեր հայ գործընկերների հետ և կպարզաբանի իրավիճակը։
«Դատելով համապատասխան փաստաթղթերից` ՀԱՊԿ-ի կանոնադրությունում նման դրույթ չկա, կկապվենք, կիմանանք»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ, Հայաստանի վարչապետն էր հայտարարել, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը: