ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց
Ազգային ժողովի խորհուրդը փետրվարի 26-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց: