Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը․ Բայրամով
Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել բանակցային գործընթացը: Առաջիկա օրերին նախատեսվում է խաղաղության պայմանագրի շուրջ դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել Հայաստանի պատվիրակության հետ»,- նշել է նա։