31-ամյա Վահան Ա.-ն գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները փետրվարի 23-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա։ Անձը պարզելու նպատակով վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Բաժնում պարզվել է, որ վարորդը՝ 31-ամյա Վահան Ա.-ն, 2023 թ. դեկտեմբերի 13-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: