Դիետոլոգը առանց ձվի և մսի մկանային զանգված ձեռք բերելու ուղիներ է անվանել
Մկանային զանգված ձեռք բերելու համար պետք է ուտել հնդկաձավար, ոստրե եւ որոշ այլ մթերքներ, ասել է սննդաբան Լյուդմիլա Միկիտյուկը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ NEWS.RU-ի հետ զրույցում նա նշել է զարգացած մկաններ ունենալու ուղիները:
Մասնագետի խոսքով՝ մկանային զանգված ձեռք բերելու համար պետք չէ շատ միս, ձու կամ կաթնաշոռ ուտել։ Որոշ տեսակի բանջարեղենն և ծովամթերքներy նույնպես հարմար են մկանների զարգացման համար: Ուստի նա հորդորեl 1 երկգլուխ մկաններ ձեռք բերել ցանկացողներին ճաշացանկում ավելացնել նուշ, ոստրե, հնդկաձավար, բրինձ և վարսակի ալյուր։
Պետք է նաև ավելի շատ բանջարեղեն և մրգեր ուտել, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ, վիտամին C և մանրաթել: Դիետոլոգը խորհուրդ է տվել սննդակարգին հավելյալ 250-500 կալորիա ավելացնել, քանի որ սպիտակուցի ավելի լավ կլանումը և մկանների աճը պահանջում են դրական էներգիայի հավասարակշռություն, որում պետք է ավելի շատ կալորիա ստանալ, քան այրել: