Բժիշկը խոսել է սուր շնչառական վարակների դեպքում կիրառվող վտանգավոր մեթոդի մասին
Սուր շնչառական վարակների դեպքում խորհուրդ չի տրվում շնչել գոլորշի, ասել է քիթ-կոկորդ-ականջաբան Վլադիմիր Զայցեւը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ նա aif.ru-ի հետ զրույցում խոսել է սուր շնչառական վարակների բուժման հանրաճանաչ ժողովրդական մեթոդի վտանգների մասին։
Զայցևը զգուշացրել է, որ տաք գոլորշու ներշնչումն անխուսափելիորեն հանգեցնում է բերանի, քթի և կոկորդի լորձաթաղանթի վնասվածքի, իսկ ծանր դեպքերում՝ նույնիսկ դեմքի մաշկի այրվածքների։ Դա հրահրում է տարբեր բարդությունների զարգացում, զգուշացրել է բժիշկը։
Զայցեւն այս մեթոդի կիրառման ամենավտանգավոր հետեւանքն անվանել է կորցրած ժամանակը։ Բժիշկը բացատրել է, որ քանի դեռ մարդն ինքնաբուժմամբ է զբաղվում և չի դիմում բժշկի, հիվանդությունը զարգանում է, և ռիսկը, որ այն կարող է ավելի ծանրանալ, մեծանում է։