G7-ի առաջնորդները հայտարարություն են ընդունել ռուսական սառեցված ակտիվների վերաբերյալ
G7 երկրների ղեկավարները հայտարարել են, որ ռուսական ինքնիշխան ակտիվները սառեցված կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինային հասցված վնասը չի փոխհատուցվել, ասվում է հրապարակած հայտարարության մեջ։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ առաջնորդները ողջունում են ԵՄ իրավական քայլերը՝ ապահովելու սառեցված ակտիվների օգտագործումը՝ կապված համապատասխան օրենսդրության հետ։
Հիշեցնենք` երկրները պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ 2022 թվականի փետրվարից, ինչի արդյունքում սառեցվել են ինչպես սուվերեն ակտիվները, այնպես էլ մասնավոր ներդրողների միջոցները։ Սառեցվել են երկրի արժութային պահուստները՝ մոտ 300 մլրդ դոլարի չափով։
2022 թվականի հոկտեմբերին ԵՄ առաջնորդները հանձնարարեցին Եվրահանձնաժողովին առաջարկներ պատրաստել սառեցված ակտիվներն օգտագործելու և Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորելու համար։