Ռոզա Շաքե Հովհաննիսյան. հայ մոդել, ով Թուրքիայում մեծ պահանջարկ ունի
Թուրքիայում արդեն 1 տարի որպես թոփ -մոդել մի շարք մոդելային գործակալությունների հետ աշխատող ազգությամբ հայ Ռոզա Շաքե Հովհաննիսյանը նորաձևության ասպարեզում մեծ պահանջարկ ունի: Այդ մասին գրում է ermenihaber-ը հղում անելով թուրքական «Հաբերէքսպրես» լրատվական կայքին:
«Գեղեցիկ կազմվածքը պահպանելու համար մշտապես մարզվող Ռոզան հասցրել է ապացուցել, որ ինքն աշխատանքային կարգապահությանը հետևող մոդել է: Ռոզան, ով այստեղ է եկել Հայաստանից, Թուրքիան համարում է իր 2-րդ հայրենիքը»,- գրում է թուրքական կայքը: