Ինչպե՞ս կարելի է բարելավել սրտի առողջությունը միջին տարիքում
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անկանոն քունը կապված է միջին տարիքի մարդկանց սրտանոթային առողջության վատթարացման հետ, սակայն ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել հակազդել դրան, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Health.com-ը։
Գիտնականները պարզել են, որ վատ քունը կարող է հանգեցնել արյան շաքարի ու ճարպի մակարդակի բարձրացման, ինչպես նաև հիպերտոնիայի:
Այնուամենայնիվ, ֆիզիկական ակտիվությունը կարող է հակազդել քնի պակասի որոշ հետևանքներին:
Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ քնելու հետ կապված դժվարություններ ունենալը, գիշերը արթնանալը կամ օրական վեց ժամից պակաս քնելը կարող է գրեթե եռապատկել սրտի հիվանդությունների ռիսկը:
Գիտնականները ենթադրում են, որ վատ քունը կարող է նպաստել նստակյաց կենսակերպին և անառողջ սննդակարգին: Բացի այդ, հնարավոր է, որ քնի պակասը խաթարում է սրտի և արյան անոթների կառավարումը։
Քունը լավացնելու համար կարևոր է քնել մութ, զով տեղում, ասել են փորձագետները Health-ին: Օրվա ընթացքում ֆիզիկական ակտիվությունը, քնելուց առաջ ընթերցանությունը կամ տաք լոգանքը, գաջեթներից հրաժարվելը նույնպես նպաստում են լավ քնին: