Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է. Արման Թաթոյան
Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան:
«Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է․
Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդկանց կյանքը»,- նշել է Թաթոյանը։