Հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է պահել Ղարաբաղը, զանգվածային սպանություններ կատարել». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայկական կողմը «տարիներ շարունակ օկուպացված է պահել Ղարաբաղը, զանգվածային սպանություններ կատարել»։
Նրա խոսքով, Արևմուտքի երկրներն ու կազմակերպություններն այդ մասին լռել են ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել։
ԱՊԱ-ի փոխանցմամբ, Էրդողանը նման հայտարարություններ է արել Սաքարիայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Էրդողանը նշել է, որ «տարածաշրջանի երկրների ուժը կարող է բխել նրանց միասնությունից»։