Ե՞րբ պետք չէ վստահել ինտուիցիային
Բրիտանացի նյարդաբանները Նոր Հարավային Ուելսի համալսարանից ուսումնասիրել են ինտուիցիայի ճանաչողական սկզբունքները: Նրանք պարզել են, որ ուղեղի այս որակը կարելի է զարգացնել և օգտագործել կյանքում գործնական օգուտների համար, գրում է The Guardian թերթը։
Ինտուիցիան հիմնված է ուղեղի ունակության վրա՝ մշտապես վերլուծելու շրջակա միջավայրը և կանխատեսումներ անելու՝ հիմնվելով նախկին փորձի վրա՝ ինչպես անձամբ ձեռք բերած, այնպես էլ ֆիլմերից և ցանկացած այլ աղբյուրներից քաղած:
Ուղեղն ինքնաբերաբար դասավորում է անցյալի տարբեր տպավորությունները և դրանք գերադրում ներկա իրավիճակների վրա, ինչի արդյունքում մարդու մոտ ինչ-որ բան անելու ցանկություն կամ դժկամություն է առաջանում։
Գիտնականները նշել են, որ ինտուիցիան սովորաբար լավ է աշխատում: Բայց կարևոր է, որ կարողանանք այն տարբերել նմանատիպ ռեակցիաներից, որոնք կարող են նաև տարբեր կանխազգացումներ առաջացնել՝ հուզական մտածողություն, պարանոյա, նախապաշարմունքներ և օրինաչափությունների որոնում։
Փիրսոնը նշել է, որ ինտուիցիան գործում է, երբ մենք հուզականորեն հանգիստ ենք և պատրաստ ենք վերլուծել ուղեղի ցուցումների համապատասխանությունը: Օրինակ, առաջին անգամ ինչ-որ բան անելիս չես կարող հույս դնել ինտուիցիայի վրա: Պետք է նաև առանձնացնել ինտուիտիվ ռեակցիաները ռեֆլեքսներից, իմպուլսներից և սովորություններից: Ի վերջո, ինտուիցիան լավ է աշխատում ծանոթ և կանխատեսելի միջավայրում, մինչդեռ այլ պայմաններում այն կարող է կեղծ ազդանշաններ ուղարկել: