«Հեզբոլլահը» հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերին հարվածներ հասցնելու մասին
«Հեզբոլլահ» խմբավորման զինյալները հարվածներ են հասցրել Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերին Թելեթ-Կուբրա սահմանային շրջանում: Այդ մասին հայտնել է կազմավորման ռազմական տեղեկատվական ծառայությունը:
«Մեր մարտիկները մեծ տրամաչափի Burkan հրթիռներ են կիրառել Թելեթ-Կուբրա բարձունքներում հրամանատարական դիտակետը խոցելու համար և շարքից հանել այնտեղ տեղադրված տեխնիկական սարքավորումները: Ուղիղ հարվածների հետևանքով հակառակորդի շարքերում կան կորուստներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել էր, որ Լիբանանի հարավից արձակված ևս երկու հրթիռ պայթել է Արևմտյան Գալիլեայի Ադամիթ բնակավայրի մոտակայքում: Այդ հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։