Իրանում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 11: 04-ին Ֆինի շրջանում, խորությունը՝ 21 կիլոմետր։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: