Քննարկվում է Հայաստանում համաշխարհային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորությունը
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Piranha Arts ստեղծագործական ընկերության նախագահ Քրիստոֆ Բորկովսկիի և գործադիր տնօրեն Ֆրանկ Կլաֆսի հետ և քննարկել Հայաստանում երաժշտական համաշխարհային փառատոն անցկացնելու հնարավորությունը, որը կարող է կրել ամենամյա բնույթ: Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:
Piranha Arts ընկերության կողմից կազմակերպված WOMEX 23-ի շրջանակներում, որը տեղի է ունեցել Իսպանիայում, անցկացվել են շուրջ 50-60 համերգ և երաժշտական միջոցառում, որոնց մասնակցել են 105 երկրից շուրջ 2750 պրոֆեսիոնալ երաժիշտներ: