Ինչպես կարելի է ընտելանալ առավոտյան նախաճաշելուն
Որպեսզի ընտելանաք առատ նախաճաշին, պետք է գիշերը չափից շատ չսնվեք, հորդորել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա նշել է ուտելու սովորությունները փոխելու այս պարզ միջոցը NEWS.ru-ի հետ զրույցում:
Սոլոմատինան նախաճաշն անվանել է օրվա հիմնական սնունդը և նշել, որ այն բաց թողնելն անցանկալի է։ Նրա խոսքով, նախաճաշի միջոցով են մեկնարկում նյութափոխանակության գործընթացներն օրգանիզմում։
«Առատ նախաճաշելուն ինքներդ ձեզ մարզելու համար պետք է փորձեք գիշերը չափից շատ չուտել: Առավոտյան պարտադիր չէ, որ արթնանալուց անմիջապես հետո մարդը ցանկանա ուտել: Եթե գիշերը մեծ քանակությամբ քաղցրավենիք ու ածխաջրեր ուտեք, գործընթացը կխաթարվի»,-ասել է մասնագետը։
Սոլոմատինան խորհուրդ է տվել ընթրիքին թեթև սնունդ ուտել։ Նրա խոսքով, երեկոյան կերակուրը պետք է լինի քնելուց երեք-չորս ժամ առաջ, փոխանցում է Shantnews-ը։