Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ․ Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․
«Որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, Ազգային Ժողովում մասնակցել եմ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: Իմ երախտագիտությունը հայտնելով Ֆրանսիայի մեր գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար, ելույթով հանդես եմ եկել և մասնավորապես նշել, որ մենք երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ և հետամուտ ենք լինելու արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքին։
Նաև հույս եմ հայտնել, որ այս հարցում ևս կունենանք Ֆրանսիայի աջակցությունը»: