«Յուրաքանչյուրն իր խմած սուրճի համար ինքը պետք է վճարի»․ Լիտվայի նախագահը ընտրողներին հանդիպման է հրավիրել՝ սրճարան
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, ով ցանկանում է մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում վերընտրվել, իր թեկնածությունը սատարող ընտրողներին հրավիրել է աշխատանքային ժամից հետո իր հետ սուրճ խմելու։ Նաուսեդան հրավերն արել է Facebook-ի միջոցով։
Հրավերի մասին իմանալուց հետո նրա ընդդիմախոսները աղմուկ են բարձրացրել՝ դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ բողոքելով, որ երկրի ղեկավարն այդպիսով փորձում է կաշառել ընտրողներին։
Տեղի ունեցածից հետո Գիտանաս Նաուսեդան խմբագրել է Facebook-յան իր գրառումը՝ հրավերի տեքստը ձևակերպելով այսպես․
«Իմ թեկնածությունը սատարող ընտրողներին առաջարկում եմ ոչ աշխատանքային ժամի հանդիպել սրճարանում։ Հանդիպման յուրաքանչյուր մասնակից ինքը պիտի վճարի իր պատվիրած թեյի կամ սուրճի համար»։
Նախագահական ընտրությունները Լիտվայում տեղի կունենան մայիսի 12-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված 14 թեկնածուներն այժմ հավաքագրում են պարտադիր 20 հազար ստորագրությունները, որոնք պիտի դրվեն՝ ի պաշտպանություն իրենց թեկնածության»։