Բժիշկը ուղեղի աշխատանքը բարելավելու միջոց է անվանել
Մեծ քանակությամբ սպիտակուց պարունակող նախաճաշը ոչ միայն հագեցնում է ձեզ, այլեւ բարձրացնում է կենտրոնացումը, ասել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Բժշկական գիտությունների դոկտորն իր Telegram ալիքում նշել է ուղեղի աշխատանքը բարելավելու միջոց։
Բժշկի խոսքով՝ գիտնականները փորձարկում են անցկացրել 18-30 տարեկան 30 գեր կանանց մասնակցությամբ։
Նախաճաշին մի օր կերակրել են սպիտակուցային մթերքներով, երկրորդ օրը՝ ածխաջրերով, իսկ երրորդ օրը՝ բաց են թողել նախաճաշը։ Ամեն օր չափում էին մասնակիցների հորմոնի մակարդակը և հագեցվածության զգացումը։ Բժիշկը հավելել է, որ կանայք ենթարկվել են նաև ուշադրության թեստերի։
Արդյունքում, գիտնականները պարզել են, որ սպիտակուցային նախաճաշը բարենպաստ ազդեցություն է ունենում ուշադրության վրա, ավելի արագ է հագեցնում՝ համեմատած նույն կալորիականությամբ այլ ուտեստների հետ, և հագեցվածության զգացումը դրանից հետո երկար ժամանակ պահպանվում է։
Ի վերջո, էնդոկրինոլոգը հիշեցրել է, որ սննդակարգը պետք է ոչ միայն սպիտակուցներ պարունակի, այնև ճարպեր և ածխաջրեր, փոխանցում է Shantnews-ը։