ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ԲԴԽ նախագահի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 23-ին Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:
Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդիրների եւ դրանց լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ:
Երկուստեք կարեւորվել է դատական իշխանության անկախությունը եւ օրենսդիր իշխանության հետ արդյունավետ համագործակցությունը: