Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կազդեն 500 օբյեկտի վրա
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք համընկնում են Ուկրաինայի պատերազմի մեկնարկի տարելիցի հետ, կազդեն 500 օբյեկտի վրա, այդ թվում՝ օտարերկրյա, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոյին։
Ըստ գործակալության՝ «Ադեյեմոն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու մյուս պետությունները համագործակցում են՝ թիրախավորելու և՛ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը, և՛ երրորդ երկրների այն ընկերությունները, որոնք շրջանցում են առևտրային սահմանափակումներն ու օգնում Ռուսաստանին ստանալ անհրաժեշտ նյութերը, ապրանքները»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է ասել է, որ «Պուտինն ավելի թանկ կվճարի արտերկրում իր ագրեսիայի և ներսում բռնաճնշումների համար»։ Նա մտադիր է էլ ավելի նվազեցնել Ռուսաստանի էներգետիկ եկամուտները: Բայդենի խոսքով՝ Միացյալ Նահանգները կամրապնդի աջակցությունը քաղաքացիական հասարակությանն ու անկախ, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցներին: