Տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը:
Հայաստանյան տասնյակ հրատարակչություններ տեղադրված տաղավարներում ներկայացնելու են նոր հրատարակությունները՝ մինչև 30 տոկոս զեղչված գներով:
Մանրամասները՝ տեսահոլովակում: