15-ամյա «մայրը» նորածին երեխային աղբամանն է գցել
Թուրքիայի Իզմիթ քաղաքում 15-ամյա աղջնակը ծննդաբերելրությունից անմիջապես հետո իր նորածին երեխային գցել է մոտակայքում գտնվող աղբամաններից մեկը:
Ծննդաբերելուց հետո 15-ամյա աղջնակի վիճակը կտրուկ վատացել է. վերջինիս մոտ սկսվել է ուժեղ արյունահոսություն և նա դիմել է հիվանդանոց: Բժշկական անձնակազմի մոտ կասկածներ են առաջացել և նրանք անմիջապես դիմել են ոստիկանություն:
Քննության արդյունքում ոստիկանները պարզել են, որ 15-ամյա անչափահասը մոր օգնությամբ տանը ծննդաբերել է, ապա երեխայից ազատվելու նպատակով` նետել է աղբամանը:
Ժամեր անց աստիկաններն աղբամանից գտել են նորածնի դին, իսկ հանցակիցներին ձերբակալել են: