Ենոքյանին ազատ ռեժիմը արդեն մեծ նվեր է պետության կողմից․ Իոսիֆ Աղաջանովի քույր
Երեկ երեկոյան տեղի ունեցավ Իոսիֆ Աղաջանովի դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի՝ վահաժամկետ ազատ արձակելու գործով դատական նիստը։
Դատարանը որոշեց՝ Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի, միջնորդությունը մերժվեց:
MediaHub-ի հետ զրույցում Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, ասաց, որ գտնում է, որ որոշումը ճիշտ ու արդար է։
«Նման դաժան մարդասպաններ չպետք է ազատ արձակվեն։ Այն, որ ինքը ազատ ռեժիմով է և վայելում է իր կյանքը, վայելում է օրը, լիարժեք ապրում է կյանքով, դա արդեն նման դաժան մարդասպանի համար շատ-շատ մեծ նվեր է պետության կողմից։ Ոտքի ծայրով նա նստած է բանտում, որը լրիվ ճիշտ է, նման մարդիկ չպետք է իմանան, որ լրիվ ազատության մեջ են և պետք է իմանան, որ պետության կողմից հսկվում են»,- ասաց Աղաջանովան։
Նա նշեց, որ որոշումը ճիշտ է, պետությունը էլ տալիս է հնարավորություն մի քանի ամիս հետո դիմել և բողոքարկել, դա իրենց իրավունքն է։ «Մեր իրավունքն էլ այն է, որ դեմ էինք իր ազատմանը, իսկ հիմա մեր իրավունքն է համաձայն լինել որոշման հետ»,- ասաց Աղաջանովան։
Ենոքյանի կինը, որը նաև մարդասպանի փաստաբանն է, շատ անգամներ հայտարարել է, թե Աղաջանովայի ընտանիքը շատ ազդեցիկ է և սոցիալական դիրքով է, և դա է պատճառը, որ իրենց ուզած որոշմանը չեն հասնում:
Ելենա Աղաջանովան մեզ հետ զրույցում ասաց. «Մեր ընտանիքը կայացած է, դա հանցագործությո՞ւն է։ Ցանկացած պետություն շահում է նման ընտանիքների առկայությունից: Մարդասպանի հարցը միշտ դրված էր պետության վրա, և ես հանգիստ եմ եղել, որ օրենքի ուժով ինքը նստած է սպանություն կատարելու համար։ Նա միշտ խոսում է, որ մենք այնքան ազդեցիկ ենք, որ կարող ենք ազդել դատարանի վրա, ինչը բացառվում է, և չի՛ եղել նման բան»։
Հիշեցնենք, քրեական գործի համաձայն` 1996թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Աղաջանովին տարել են Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։