«Հրապարակ». Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ում մեղադրում են 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, ինչի հետեւանքով, ըստ ՔԿ-ի, հակառակորդը գրավել է Շուշին, եւ հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր ու վիրավորներ։
Բայց միեւնույն ժամանակ պաշտոն են տալիս մեկին, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ՊԲ-ում զբաղեցնելով սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը՝ նշանակված է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատու: Խոսքն Արցախի ՊԲ փոխնախարար Սերգեյ Առստամյանի մասին է, որին երեկ նշանակեցին ՔԿ նախագահի խորհրդական: Հիշեցնենք նաեւ, որ Քյարամյանը եւս պատերազմի օրերին Հայաստանից գործուղվել էր Շուշի եւ թերեւս այնտեղ է Առստամյանի հետ ծանոթացել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։