Կշարունակենք աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը. Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիան կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը` կից լուսանկար հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նա նշել է, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև միշտ եղել են և կլինեն առանձնահատուկ հարաբերություններ: