Նախագահ Խաչատուրյանը դատավորներ է նշանակել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով` Սամվել Թադևոսյանը նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 14-ի ԲԴԽ-13-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սամվել Թադևոսյանին նշանակել սնանկության դատարանի դատավոր»,- ասված է փաստաթղթում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Ժաննա Ասատրյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 19-ի ԲԴԽ-14-Ո-29 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ժաննա ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: