Չստացվեց որոշման ընդունումը կապել ո՛չ «նախկինների», ո՛չ ԵԱՏՄ-ի հետ. Գառնիկ Դանիելյան
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները Հայաստանում չեն հարկվի․ հայտնում է ՊԵԿ-ը։
Մշակվում է նոր նախաձեռնություն, որի համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում:
Այս օրերին հնարավոր բոլոր հարթակներից բարձրաձայնեցինք ապօրինի որոշման մասին՝ փորձելով ճնշում գործադրել և ստիպել, որ հետ կանչվի որոշումը։
Իշխանությունների ստերի փուչիկը պայթեց․ չստացվեց որոշման ընդունումը կապել ո՛չ «նախկինների», ո՛չ ԵԱՏՄ-ի հետ։
Սկզբունքային քաղաքացիների պայքարը տվեց իր պտուղները։
Սա ապացույցն է այն բանի, որ անգամ արդեն իսկ ընդունված որոշումը հնարավոր է վերանայվի, երբ շահառու խումբը պայքարում է իր իրավունքների համար։
Սա նաև ազդակ է այն բոլոր խմբերին, որոնք ևս իշխանության անարդար քաղաքականության զոհն են դարձել»։